ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀԺԿ-ն «թռա՞վ» հրաշալի քառյակից

ՀԺԿ-ն «թռա՞վ» հրաշալի քառյակից
13.10.2014 | 16:04

Հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ տեղի կունենա եռյակի (ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն) առաջնորդների հանդիպում: Այս մասին այսօր հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինիս սույն հայտարարությունը փոքր - ինչ տարօրինակ է ոչիշխանականների՝ վերջերս տեղի ունեցած հանրահավաքի ֆոնին:

Հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, որ թեև ՀՅԴ-ն չի մասնակցում հանրահավաքին, սակայն նրա փոխարեն երեք ուժերին է միացել ՀԺԿ-ն: «Նորաստեղծ շարժումը գլխավորում են Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը։ Շարունակելով հանդերձ մեզ հետ համագործակցությունը խորհրդարանական մակարդակում, Դաշնակցությունը ինչ-ինչ նկատառումներով հարմար չի համարել մաս կազմել համաժողովրդական շարժմանը,և մենք հարգանքով ենք վերաբերվում նրա դիրքորոշմանը։ Ինչևիցե, կարևորն այն է, որ կազմի մասնակի փոփոխությունից հետո էլ հրաշալի քառյակը շարունակում է մնալ նույնքան հրաշալի քառյակ»,-ասել էր Տեր-Պետրոսյանը: Տրամաբանական հարց է ծագում՝ որտե՞ղ է ՀԺԿ-ն:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





Դիտվել է՝ 2321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ